Է-ե-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայն,Էկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Եվա, Էմմա, Էմիլ, Երեմ, Եփրեմ, Եղիսաբեթ,Երվանդ, Էդգար, Էլեն։

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից և-թ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ- գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ,
բույսեր- ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ։

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու, մուտք, թանկ, դժբախտ, վերելք, հայտնվել

Արու-էգ, մուտք-ելք, թանկ-էժան, դժբախտ-բախտաոր, վերելք-վայրեջք, հայտնվել-անհետանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Երգել, երփներանգ,եզրագիծ, եղբայրական։

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Լայն, էկրան, էջանշան, եգիպտացորեն, նրբերշիկ, հրեշ, Էջմիածին, գոմեշ,վերելակ, նորեկ։

Լայն փողոց։

Մեծ էկրան։

Գեղեցիկ էջանշան։

Փոքր եգիպտացորեն։

Համեղ նրբերշիկ։

Չար հրեշ։

Սուրբ Էջմիածին։

Մեծ գոմեշ։

Չաշխատող վերելակ։

Աղջիկ նորեկ։

8. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Չէր ուզում, չեմ ուզում,երբևիցե, էլեկտրաէներգիա, կինո էկրան։

1.Իմ քույրիկը սկզբում չէր ուզում պարտեզ գնալ առանց մայրիկի բայց հիմա առանց մայրիկի հետ է գնում պարտեզ։

2. Ես չեմ ուզում դպրոց գնալ։

3.Երբևիցե ես չեմ կարողացել դաս անել։

4. իմ համակարգիչը շատ էլեկտրաէներգիա ունի։

5. Ես շատ եմ գնացել կինոթատրոն կինո էկրանով շատ կինոներ եմ նայել։